ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, թե ԵՄ-ից Հայաստանը դժգոհություններ ունի՝ կապված վիզաների հետ։
«ԵՄ-ից շատ դժգոհ ենք՝ կապված վիզաների հետ։ Վերջին անգամ ենթակոմիտեի նիստում էլ ենք խիստ դժգոհություն հայտնել։ Ամիս չկա, որ այդ հարցին չանդրադառնանք։ Բայց սա չի նշանակում, թե ԵՄ հետ հարաբերությունները ճգնաժամային վիճակում են։ Տարաձայնություններն իրենց տեղն ունեն, բայց հարաբերությունները շարունակվում են իրենց հունով»,- ասել է նա։