Քաղաքական

«Հայաստանի նախատեսած անվտանգային մեխանիզմներն արդյունավետ դուրս չեկան». Միրզոյան

«Հայաստանի նախատեսած անվտանգային մեխանիզմներն արդյունավետ դուրս չեկան».  Միրզոյան

«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կան հավակնություններ, տարածքային պահանջներ կամ որոշակի վերապահումներ ինքնիշխանության նկատմամբ, երբ խոսք է գնում, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին». հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ այդ մտավախությունները կան, բացի այդ, Հայաստանը չորս հարևաններից երկուսի հետ փակ սահմաններ ունի․

«Մենք մի քանի առումով՝ և քաղաքականապես, և անվտանգային, տեսանք, որ անվտանգային մեխանիզմները, որ նախատեսել էր Հայաստանը, իրականում արդյունավետ դուրս չեկան։ Այնպես որ, և քաղաքական երկխոսության, և անվտանգային, և տնտեսական փոխկապակցվածության, այդ թվում՝ էներգետիկ փոխկապակցվածության առումով, և, ընդհանրապես, արժեքների առումով Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները ԵՄ–ի, նրա անդամ երկրների, Գերմանիայի հետ։ Մենք սրա գիտակցումը տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ եվրոպական երկրների, ԵՄ կողմից»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական