ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ Հայաստանն ի՞նչ քաղաքական նպատակ ունի ԵՄ-ի հետ համագործակցության առումով, և արդյո՞ք նրանք Հայաստանից աշխարհաքաղաքական փոփոխություների ակնկալիք ունեն։
Պարույր Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանի նպատակն է՝ հնարավորինս զարգացնել հարաբերություններն ու գործընկերությունը ԵՄ-ի ու նրա անդամ երկրների հետ. «Դա քաղաքական նպատակ է, և դրա համար կա համապատասխան գործողությունների ծրագիր»։
ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ ասել է, որ իր տպավորությամբ՝ ԵՄ-ն Հարավային Կովկասում վարում է համապարփակ հարաբերություններ հաստատելու քաղաքականություն. «Փորձում է հարաբերությունները հարավկովկասյան երկրների հետ համատեղ զարգացնել․ տարածաշրջանային քաղաքականություն է վարում»։