Քաղաքական

«Գրանադայի հայտարարությունն արտացոլում է երկարատև, կայուն, արժանապատիվ խաղաղության հիմքերը». նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի խաղաղության օրակարգն է ՀՀ-ի 4 հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը․

«Մեր խորին համոզմամբ՝ սա է այն միջավայրը, որում մեր երկիրը կարող է և շանս ունի շարունակել իր գոյությունն ու զարգացումը ապահովել»,- ասել է նա: 

Միրզոյանը խոսել է Գրանադայում տեղի ունեցած հանդիպման մասին, որին, սակայն, Ադրբեջանի նախագահը չմասնակցեց. «Մեծ հույս ունեինք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվեր վերջերս՝ Գրանադայում, ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպումը: Ինչևէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, ինչի արդյունքում, ի վերջո, դուրս եկավ 4 ղեկավարների կողմից ստորագրված մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով արտացոլում է երկարատև, կայուն, արժանապատիվ խաղաղության  հիմքերը»,- ասել է նա։