ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մի շարք երկրներում․
«Օրինակ, վերջերս Կորեան պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք այնտեղ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն բացել, նաև Լյուքսեմբուրգում ենք բացում դիվանագիտական ներկայացուցչություն»,- հայտնել է Միրզոյանը: