Քաղաքական

«Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում գուցե լավ նորություններ ունենանք». Միրզոյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում գուցե լավ նորություններ ունենանք». Միրզոյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, հիշեցրել է, որ օրերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին․ 

«Ուզում եմ լավատեսություն հայտնել՝ ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը հատուկ խմբի մարդկանց (ՀՀ-ի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների, 3-րդ երկրների բոլոր քաղաքացիների) համար բացելուն, ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական