ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմային։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է այդ հարցում. «Եթե կուզեք, Հայաստանն իրեն տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային, տնտեսաական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի ամենահիմնական շահառուներից մեկն է համարում։
Այստեղ մենք պարզ, ընկալելի, ընդունելի պատկերացումներ ունենք գործընթացների մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ ապաշրջափակվող ու օգտագործվող ենթակառուցվածքները պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են. «Այստեղ երկիմաստություններ ու այլևայլություններ չեն կարող լինել»։