ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, թե այս պահին Հայաստանի սահմանին կուտակումներ չկան․
«Վերջին շրջանում հռետորաբանության փոփոխության տեսանկյունից պետք է արձանագրել որոշակի դրական տեղաշարժեր»,- ասել է նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին՝ Արշակյանն ասել է, որ Ադրբեջանի քայլերը բավարար չեն եղել․ «Եթե բավարար լինեին, այդ փաստաթուղթը ստորագրված կլիներ։ Հույս եմ հայտնում, որ առաջիկայում այդ քայլերը բավարար կլինեն»,- ասել է նա։
Խոսելով երկու երկրների սահմանազատման ու սահմանագծման մասին՝ նա նշել է. «Խորհրդային միության ռազմական քարտեզի բնօրինակը մեկն է, և թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը դրանց ծանոթանալու հնարավորություն ունի»։