Քաղաքական

Հաջորդ տարի 5 դատապարտյալի ներում կշնորհվի

Հաջորդ տարի 5 դատապարտյալի ներում կշնորհվի

2024 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացված գումարների 95 տոկոսից ավելին կծախսվի նախագահի ներկայացուցչական ծախսերի, իսկ 4.8 տոկոսը` գրասենյակի տեխնիկական հագեցվածության բարելավման համար։ 

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նաև հայտնել է, որ աշխատակազմը հաջորդ տարի նախատեսված  2 միջոցառման ու մեկ ծրագրի համար ներկայացվել է 1 մլրդ 771 մլն 633 հազար դրամի բյուջետային հայտ. «Ըստ էության` մեր ծրագիրը ապարատի պահպանման ու սպասարկման բյուջե է»,– ասել է նա։ 

Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ մոտ 82 մլն դրամը նախատեսվում է հատկացնել աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցության համակարգերի ձեռքբերման համար։

2024 թ. միջոցառումներից նա առանձնացրել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար արդեն 115 հրամանագրի, 5 դատապարտյալի ներման հրամանագրի, ինչպես նաև` 295 մարդու շքանշաններ ու պարգևներ շնորհելու նախապատրաստման աշխատանքները։

Նա նաև վստահեցրել է, որ «Մեր գործունեությունը միտված է հանրության կողմից ընկալվելու` որպես ապաքաղաքական, կայուն, հեղինակավոր, պրոֆեսիոնալ, վստահելի ինստիտուցիոնալ կառույց և ռազմավարական նախաձեռնությունների կարևոր օղակ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական