Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե «Մարտի 1»-ը բացահայտվել է:
«Մարտի 1»-ը բացահայտել ենք»,- ասել է նա։
Հարցին` այդ դեպքում ո՞վ է հրահանգել գնդակահարել 10 անձի` նա նշել է. «Մարտի 1»-ի գործով մեղադրական եզրակացությունն արդեն հասանելի է, կարող եք վերցնել, նայել։ Մեր եզրահանգումները, ապացույցները շարադրված են, մեղադրանքներ են առաջադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը տապալողներին։ Պարզապես, ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ, որ ես այլ կարծիք հայտնեմ։ Բայց վերցրեք, մեղադրական եզրակացությունը կարդացեք և յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը թե՛ ձեռք բերված ապացույցների, թե՛ իրադարձությունների, թե՛ հազարից ավելի պարկուճները կեղծելու, թե՛ քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»:
ՍԴ որոշումից հետո «Մարտի 1»-ի գործի հետագա ճակատագրի մասին հարցին ի պատասխան նա ասել է, որ դա դատախազության դաշտում գտնվող հարց է։