Քաղաքական

«Ֆինանսների նախարարությունը ԼՂ-ի բյուջեին հասանելիություն չունի». նախարար

«Ֆինանսների նախարարությունը ԼՂ-ի բյուջեին հասանելիություն չունի». նախարար

«Ինձ համար մի քիչ հասկանալի չէ «բյուջե սառեցնել» հասկացությունը, որովհետև ֆինանսների նախարարությունը ԼՂ-ի բյուջեին հասանելիություն չունի»․ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինասների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԼՂ-ի բյուջեն սառեցվել է։

«Իրենց բյուջեն է, իրենք են կառավարում։ Հայաստանը տրամադրել է վարկային միջոցներ․ վերջին անգամ՝ սեպտեմբերին»,- շեշտեց նախարարը։

Հարցին՝ ինչու թոշակ չի տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուներին, Հովհաննիսյանն ասաց․ «Ոչ մեկին թոշակ չենք տալիս, որովհետև գումարը տվել ենք ԼՂ կառավարությանը, և իրենք են որոշել՝ թոշակ տալ, թե այլ ծախսեր անել»։ 

Նախարարը հավելեց նաև, որ 2023թ․ բյուջեով նախատեսված համարյա ողջ գումարը, մի բան էլ ավելի, հատկացված է․ մի փոքր մասն է մնացել․ «Հիմա այդ գումարը տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում»։

Մնացորդը հատկացնելու վերաբերյալ նախարարը նշեց՝ որոշում չկա, որ չի տրվելու այդ գումարը․ «Բայց տալու պատճառ էլ չեմ տեսնում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական