Քաղաքական

Աջակցում ենք տեղահանվածներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին․ ԱՄՆ դեսպան

Կապան կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ 

«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,- ասված է հայտարարությունում: