«Մակրոտնտեսական կայունության ամենամեծ սպառնալիքը համարում եմ կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումը»,- ասել է վարչապետը։
Նա վերահաստատել է կառավարության քաղաքական կամքը, որ որևէ ճգնաժամ, ցնցում և դժվարություն չի կարող հակակռոռուպցիոն պայքարը թուլացնել։ Ըստ նրա՝ սա ազգային անվտանգության, երկրի ու պետության շահերի հարց է։ Նա վստահեցրել է, որ այդ հարցում «ներում-բեկում» չի լինելու՝ անկախ, թե ով է կոռուպցիայով զբաղվում։
.