Քաղաքական

«Ապրում ենք աշխարհակարգի փլուզման պայմաններում». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը։ Ըստ նրա, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների  ու քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա․

«Մենք ապրում ենք երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում։ Այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է  սպառնալիքներ, բայց դրանց գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար», -2024թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասել է նա։

Ըստ վարչապետի՝ Հայաստանին հարկավոր է այդ սպառնալիքների համար իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք։ Ըստ նրա՝ դրա առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա պետականության, պետական կյանքի  առանցքային կողմերի վերլուծությունը։