Քաղաքական

Վերին Դվին և Արզնի համայնքներում ընտրատեղամասերը փակվել են

Վերին Դվին և Արզնի համայնքներում ընտրատեղամասերը փակվել են

Ժամը 20.00-ին փակվել են հանրապետության 2 համայնքների 3 ընտրատեղամասերը։

Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։ Նշված ընտրություններն անցկացնելու համար Վերին Դվին համայնքում կազմավորվել է 1, Արզնի համայնքում՝ 2 տեղամաս:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 7 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական