Քաղաքական

Արզնիում և Վերին Դվինում քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17:00-ի դրությամբ

Արզնիում և Վերին Դվինում քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17:00-ի դրությամբ

Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:

Ժամը 17:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 35,02%-ը կամ 541 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 42,73%-ը կամ 911 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական