«Ֆրանսիան պետք է դադարեցնի Հայաստանին սատարելու և զինելու նենգ քաղաքականությունը, որը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Պաշտոնական Բաքուն Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի շրջանակներում դատապարտել և մերժել է Մակրոնի մեղադրանքներն Ադրբեջանի դեմ:
«Ֆրանսիան երբեք հաջող միջնորդական ջանքեր չի գործադրել, և նրա միջնորդությունը հայ-ադրբեջանական նախկին հակամարտության լուծման ուղղությամբ ավարտվել է Մինսկի խմբի հետ միասին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։