Քաղաքական

«Քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին». փոխնախարար

«Քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին». փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկմանը, հայտարարել է, թե նպատակը ոչ թե հարթակներն են, այլ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը․

«3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ չէ, այլ տարածաշրջանային համագործակցության հարթակ»,- ասել է նա։

ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները գտնվում են միայն Ռուսաստանի ձեռքում։ Ըստ Կոստանյանի՝ այն քարտեզները, որոնց մասին խոսվում է՝ 1974-78թթ․ քարտեզները, առկա են, ու թե՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, թե՛ ադրբեջանական։

Կոստանյանը հավելել է, որ այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական