Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց հետ և այդ մասին գրառում կատարել իր «X»-ի միկրոբլոգում։
«Ինձ համար կարևոր էր լսել և իմանալ էթնիկ հայ կանանցից, որոնք փախել են Լեռնային Ղարաբաղից: Ինձ հուզեցին նրանց ուժն ու քաջությունը։ Կանադան կշարունակի կանգնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի և նրանց անվտանգ վերադարձի իրավունքի կողքին»,- ասվում է գրառման մեջ։
Կանադայի ԱԳ նախարարը նաև հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և քննարկել հումանիտար ճգնաժամին վերաբերվող հարցեր։ Քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը վերաբերվող հարցեր։
