Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցն է։ 1999թ․ այս օրը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած հանցախումբը ներխուժեց խորհրդարան և սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին։ Ահաբեկչության զոհ գնացին նաև օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանն ու Արմենակ Արմենակյանը։ Ահաբեկչական խմբավորման անդամների արձակած գնդակներից վիրավորվեցի ևս 8 հոգի։
Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել ԱԺ դահլիճում գտնվողներին՝ նախարարների ու պատգամավորների։ Եւ միայն հաջորդ օրը նրանք վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին։
2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Նկատենք, որ ոճրագործությունից 24 տարի անց էլ չի տրվել պատասխանը, թե ո՞վ կամ ովքե՞ր էին կանգնած այս ամենի թիկունքում, և կասկածները մինչև հիմա չեն փարատվել։