Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Radar Armenia-ի հարցին ի պատասխան, անդրադարձել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին․ «Հունգարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք այդ մասին․ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախարարին, որ անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել և իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումն ու մատչելիությունը դեպի այդպիսի վայրեր»,- ասել է նա։
Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հունգարիայի միջամտության շնորհիվ ավելի վաղ 5 ռազմագերի է վերադարձել Հայաստան. «Այժմ, երբ 100 հազարից ավել փախստական կա Հայաստանում, մասնակցել են նրանց օգնելու գործում»,- ասել է Միրզոյանը։