Քաղաքական

«Հայ քրիստոնեական եկեղեցին կարևոր դեր է խաղացել կապերի վերականգնման գործում». Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե քրիստոնեությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հիմքերից է․

«Մենք կառուցում ենք համագործակցություն, որը կծառայի երկու ազգերին և երկրներին։ Կան ընդհանուր հիմքեր։ Օրինակ՝ քրիստոնեական արմատները։ Հպարտությամբ ասում ենք, որ քրիստոնեությունը 1000 տարուց ավելի մեր պետական ​​կրոնն է, իսկ Հայաստանում՝ ավելի վաղ։ Մենք համեստ ենք ձեր համեմատ: 

Անշուշտ, հայ քրիստոնեական եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել կապերի վերականգնման գործում։ Մենք նախկինում էլ փորձել ենք մեր բարի կամքը դրսևորել՝ նպաստելով 2021 թվականին 5 գերիների ազատ արձակմանը»,- հիշեցրել է Սիյարտոն՝ նկատի ունենալով Ադրբեջանից գերիների ազատ արձակումը։