Քաղաքական

Միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի և միջազգային կառույցների գործելաոճից. Մամիջանյան

Միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի և միջազգային կառույցների գործելաոճից. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե լավ չի պատկերացնում՝  ինչպե՞ս է փոխարինվելու երեք երկրների փոխվարչապետերից կազմված հանձնաժողովն այլ հարթակով. «Պատկերացում չունեմ նաև` ի՞նչ մակարդակով են իրականացվելու Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, ո՞րն է լինելու աշխատանքային խումբը»,- նշել է նա։ 

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` բրյուսելյան եռակողմ հանդիպմանը չմասնակցելու մասին` Մամիջանյանը նշել է, որ չգիտի, թե որն է պատճառը:

Պատգամավորն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին։ Ըստ Մամիջանյանի՝ նոր գործընկերների փնտրտուքը վտանգ է պարունակում. «Որպես ՀՀ քաղաքացի` միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի և միջազգային կառույցների գործելաոճից ու արձագանքներից»,- նշել է Հայկ Մամիջանյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական