Քաղաքական

Լիլիթ Մակունցը ԱՄՆ սենատորին է ներկայացրել Հայաստանի անվտանգային իրավիճակը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր էդ Մարքիի հետ (Մասաչուսեթս, դեմոկրատ)։

Դեսպանը սենատորին է ներկայացրել 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտման հետևանքները և Հայաստանի կառավարության կողմից այդ անձանց օժանդակության ծրագրերը:

Մտքեր փոխանակվեցին Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների վերաբերյալ։