Քաղաքական

Մելանի Ջոլին այցելել է նաև Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր

Մելանի Ջոլին այցելել է նաև Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր

Կանադայի ԱԳ նախարարը այցելել է Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր։ Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։

«Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ, հանդիպել Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդների հետ: 
Մելանի Ջոլին այցելել է նաև Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, իսկ համայնքապետարանում հանդիպել՝ Արցախից բռնի տեղահանված և այս պահին Ջերմուկ քաղաքում բնակվող արցախցիների հետ»,- այս մասին ասվում է Վահագն Արսենյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական