Քաղաքական

Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության կառուցման տեսլականը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետևանքները, մասնավորապես՝ ԼՂ հայերի էթնիկ զտմանը, նրանց տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցվի տարածաշրջանում կայուն խաղաղությունը։