Քաղաքական

«Հայաստանը երբևէ իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել». ԱԺ նախագահ

«Հայաստանը երբևէ իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ է պահել։

«Հայաստանը երբևէ իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել», - ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս․ «Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, բայց թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելիս»,- անդրադառնալով ռուսական առաջին ալիքով եթեր հեռարձակված հաղորդմանը՝ ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ այդ հաղորդումն առաջին դեպքը չէ. «Ինչու, դա առաջին դե՞պքն էր․ նույն ԱԳՆ հայտարարությունը, թե վատ պարողին ինչն է խանգարում, նույն պրոպագանդայով զբաղվող անձանց հայտնի հայտարարությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական