Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը։
«Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ ուղղված խաղաղության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում։
Բոլորս համակարծիք ենք, որ դեռ պետք է ավելին անել։ Կանադան կոչ է անում Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետևելու կարևորությունը։
Կանադան նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարի կամք դրսևորելով՝ ապահովել մարդասիրական օգնությունների անխոչընդոտ հասանելիությունը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մեր գործընկերների հետ շարունակաբար աշխատում ենք, որպեսզի մեղմենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ չհիմնավորված ռազմական օպերացիայի հետևանքները, առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ամիսներ շարունակ գտնվում էին անօրինական շրջափակման մեջ»,- ասել է նա։