Քաղաքական

Չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է:

«Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր է»,-ասել է նա։ 

Ըստ նրա՝ տարածաշրջանի անվտանգությունը պետք է քննարկել նաև տարածաշրջանում. «Ես դեռ «3+3»-ը համարում եմ որպես սկսնակ ֆորմատ»։

Սիմոնյանը նաև նշել է, թե իր կարծիքով, Ալիևի մոտ արևմտյան հարթակներում կոմֆորտի բացակայություն կա։ Ըստ նրա՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը ենթադրելի է, որ չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով․ «Մեր կողմից նման հայտարարություն չկա, կարելի է ենթադրություն անել, որ դա ադրբեջանական կողմից է»։