Քաղաքական

Մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել. Արարատ Միզրոյանը՝ եռակողմ հանդիպման չեղարկման մասին

Մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել. Արարատ Միզրոյանը՝ եռակողմ հանդիպման չեղարկման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է  Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը։ Հարցին, թե ո՞վ ժամանակ չի գտել բանակցությունների մեկնել Բրյուսել, ինչի մասին հայտնել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը»։

Նա նշել է, թե Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։ 

Ըստ ԱԳ նախարարի՝ օրերս Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ. «Հայաստանը շարունակում է պատրաստ լինել՝ արագ շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական