ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել 3+3 ձևաչափով Թեհրանում անցկացված հանդիպումից։
«Սա հարմար հարթակ է՝ տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրություն ունեցող թեմաներ քննարկելու»,- ասել է նա։
Միրզոյանը խոսել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից. «Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար, Հայաստանի մասով Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իր ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով»։
Միրզոյանի խոսքով՝ կառավարւթյունն ապաշրջափակման գործարկման ու խրախուսման համար համապատասխան ծրագիր է մշակել։
Ըստ նրա՝ եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, այլ կերպ են պատկերացնում, դա տեղի ունենալ չի կարող. «Ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքի համապատասխան, տվյալ դեպքում՝ մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ»։