Քաղաքական

Կապանում ՌԴ հյուպատոսարանի բացումը ո՞ր փուլում է, կդժվարանամ ասել. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մտադրությանը։

«Ռուսական կողմը իսկապես դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար և ՀՀ-ն սահմանված կարգով՝ դիտարկելով հնարավոր նրբերանգները, տվել է իր դրական համաձայնությունը»,- ասել է նա:

Միրզոյանը դժվարացել է ասել, թե այս պահին ՌԴ-ն այդ հյուպատոսության բացման որ փուլում է.«Կդժվարանամ ասել, դա իրենց անելիքն է, բայց ցանկացած փուլում, որտեղ որ հարկն է համագործակցակցում են Հաայստանի համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասել է նա: