Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ նախատեսված եռակողմ հանդիպման չեղարկմանը։
«Նախատեսված էր այդպիսի հանդիպում, բայց հիմա փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա։ Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը հանդիպմանը։ Կան աշխատանքային մանրամասներ, որ մենք առաջիկայում ԵՄ գործընկերներից կփորձենք պարզել, հասկանալ հետագա անելիքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր հայտարարել է, թե հոկտեմբերի վերջին նախատեսված եռկակողմ հանդիպումը չի կայանա։