Քաղաքական

Խաղաղության խաչմերուկի մասին կհրապարակվի բրոշյուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «խաղաղության խաչմերուկի» մասին իր հայտարարություններին՝ ասելով, որ այդ թեմայով բրոշյուր է հրապարակվելու, որը լինելու է անգլերեն։

«Գործնականում մեր հանրության համար, բացի ռեբրենդինգից, նոր բան չկա, բայց կարևոր էր եվրոպական ամբիոնից պարզաբանումներ անելը: Հենց հիմա մենք հրատարակության ենք ուղարկել մի նյութ՝ բրոշյուր, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Այն անգլիալեզու է, որտեղ արտահայտված են մեր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին: Հաճույքով այդ նյութը կկիսենք և՛ մեր խորհրդարանական գործընկերների, և՛ ՀԿ-ների, և՛ բոլոր ցանկացողների հետ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով, այդ նյութի մեջ ներկայացվում են հնարավոր երթուղիները, առաջարկները. «Այն ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ և պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց արձագանքը»։

Փաշինյանը նաև նշել է, որ խաղաղության խաչմերուկի նախագիծն օժտված է բոլոր ատրիբուտներով՝ տարբերանշան, բրենդինգ։