ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Թեհրանում 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը գնահատել է դրական. «Հարևանների հետ մեր հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրների քննարկումները արդյունավետ են, ողջունելի են, որովհետև խնդիրների քննարկումն է բերում լուծման»։
Ըստ Արսենյանի՝ հարաբերությունների շուրջ քննարկումներում հնարավոր է գտնել օպտիմալ ֆորմուլա, որը կբավարարի և Հայաստանին, և հարևաններին. «Քննարկման արդյունքում կկարողանանք դուրս գալ համատեղ շահերի հասկացողության։ Այդ համատեղ շահերի առկայության պարագայում կարող ես գտնել բանաձևը, որ 2-3-4 կողմին էլ շահավետ է»։
Նրա խոսքով՝ հարևանների հետ համագործակցությունը զարգացման հսկայական էներգիա ու հնարավորություն է տալիս, իսկ կոնֆլիկտը՝ միայն բացասական հետևանքներ։