Քաղաքական

Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում. ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը հայտարարել է, որ «3+3» հարթակի շրջանակներում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը խաղաղության ճանապարհին հերթական քայլն է։

Իրանի ԱԳ նախարարը հավանաբար նկատի է ունեցել նախարարների մասնակցությունը և ոչ ֆորմալ շփումները, քանի որ Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է. «Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»:

Հայկ Մագոյան