Քաղաքական

Ընդդիմությունը փորձում է մարդ մոբիլիզացնել փողոցում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե քաղաքական ներկապնակի միակ լուրջ և ինստիտուցիոնալ ընդդիմությունն իրենք են. «ԱԺ-ում հավաքվածներն են, և անում ենք այն, ինչ որ ընդդիմությունը պետք է անի․ քննադատում ենք իշխանությանը»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։

Խաչատրյանն ասել է, որ իրենք փորձում են մարդ մոբիլիզացնել փողոցում. «Այնքան չենք անում, որքան պետք է, բայց նայենք, թե այլընտրանքային ընդդիմությունը քանի մարդ է կարողանում մոբիլիզացնել: Նաև նայենք, թե փողոցում այս իշխանություններն ինչ աջակցություն ունեն»։ 

Ըստ պատգամավորի՝ որքան շատ մարդ մոբիլիզացվի, այնքան շուտ կկարողանան իշխանություններից ազատվել ու փոխել պետության քաղաքականության կուրսը: