«Մենք Կասպից ծովի արևելյան և արևմտյան հատվածներում շատ լավ ենթակառուցվածքային ծրագրեր ենք պլանավորել, և Հայաստանն այդ ճանապարհով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ ծով»․ այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Իրանը շատ հարմարավետ տարածք է դեպի դուրս ելքի համար: Այն և՛ ճանապարհ է, և՛ լուծում, և կարող է ապրանքների տեղափոխման ճանապարհ հանդիսանալ։ Այն կարող է վերացնել խոչընդոտները ապրանքների համար, խթանել և նպաստել տարածաշրջանային համագործակցությունը»,- ավելացրել է նախարարը։