Քաղաքական

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերը որևէ փոփոխություն չեն կրել. ՌԴ ԱԳՆ

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերը որևէ փոփոխություն չեն կրել. ՌԴ ԱԳՆ

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը մնում է ուժի մեջ, չնայած հարաբերությունների իրավիճակին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը:

«Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերը որևէ փոփոխություն չեն կրել։ Այն բացելու հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ։ Տվյալ հյուպատոսական հիմնարկի աշխատանքը սկսելու կոնկրետ ժամկետների մասին մենք անպայման կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երեւանը հետ է կանչել իր համաձայնությունը հարաբերությունների ներկա իրավիճակի լույսի ներքո։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական