Քաղաքական

Արարատ Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» հանդիպմանը

Հոկտեմբերի 23-ին Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: 

Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: