Քաղաքական

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի արևմտյան, թե ռուսական հարթակում ինքնապատակ չի. փոխնախարար

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի արևմտյան, թե ռուսական հարթակում ինքնապատակ չի. փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մենք ցանկություն ունենք ի վերջո կարգավորել մեր հարաբերությունները հարևաների հետ, և դա կլինի արևմտյան, թե ռուսական հարթակում ինքնապատակ չի կարող լինել:

Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք կարգավորել հարաբերությունները և այդ կարգավորումից հետո ձեռք բերված ու գրավոր ամրագրված պայմանավորվածությունները հարգվեն, և գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմն այն չի խախտի»,- ասել է Վահան Կոստանյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական