ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։
«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք»,- ասել է նա։ Կոստանյանը փակագծեր չի բացել, միայն նշել է. «Նորություն չեմ ասի. նույն ուղենիշներն են, որոնք Գրանադայի հայտարարության մեջ ամրագրված են։ Եւ այս առումով մեր պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները»,- ասել է նա՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։