Քաղաքական

Նորվեգիան շուրջ 3 մլն եվրո է հատկացրել Հայաստանի գործողությունների ծրագրին աջակցելու համար

ԵԽ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Նորվեգիայի կառավարությունը 32 000 000 NOK (մոտավորապես 2 769 000 եվրո) կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայաստանի գործողությունների ծրագրին աջակցելու համար։ 

«Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հելգե Սելանդն այդ առիթով հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգի հետ,- այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։