Քաղաքական

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու հարցերում

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու հարցերում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու, տրակտորների հավաքատեղի ստեղծելու և արտադրանքը նաև հարևան շուկաներ արտահանելու մասին։ Քննարկվել են նաև էներգետիկայի բնագավառում համագործակցութուն ծավալելու հնարավորությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական