ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին այլ հարցերի հետ միասին կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ընթացքում նախարարները մտքեր կփոխանակեն Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված իրադարձությունների շուրջ։
Խորհուրդը կքննարկի նաև Ուկրաինայի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը։