Քաղաքական

«ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվում». Ս․ Խանդանյան

«ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվում». Ս․ Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը․

«Այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը»,– ասել է նա։

Միաժամանակ, ըստ Խանդանյանի, Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության հարց չկա. «Որովհետև վեկտորն ուղղված է դեպի Հայաստան, նրա անկախության եւ ինքնիշխանության ապահովում»,- պարզաբանել է պատգամավորը:

«Արտաքին կողմնորոշումը այնպիսի արտաքին քաղաքականության իրականացումն է, որը կապահովի Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,-մանրամասնել է նա:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական