Քաղաքական

«Հումանիտար պրոբլեմների հաղթահարման հարցում հրատապ աջակցության կարիք ունենք». Նիկոլ Փաշինյան

«Հումանիտար պրոբլեմների հաղթահարման հարցում հրատապ աջակցության կարիք ունենք». Նիկոլ Փաշինյան

«Մի շարք մարտահրավերների հաղթահարման հարցում մենք ակնկալում ենք ԵՄ ծանրակշիռ աջակցությունը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա շեշտել է, որ ԼՂ-ից ավելի քան 100.000 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան. «Խոսքը ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,- ասել է նա։

Հայաստանի զարգացման օրակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար նա շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ու ԵԽ-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական