Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում զոհված Շվեդիայի քաղաքացիների ընտանիքներին․
«Ցավով տեղեկացա, որ Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացի է սպանվել, իսկ երրորդը ծանր վիրավորվել է: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և համերաշխությունս՝ իմ բելգիացի և շվեդ գործընկերներին»,- գրել է Միրզոյանը «X»-ի իր էջում։