Քաղաքական

«Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես ԵԽ եմ եկել հետևյալ հիմնական ուղերձով․ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն, ունի խաղաղության կարիք, այսինքն, մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով». ԵԽԽՎ–ում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ խաղաղության մասին պատկերացումները որևէ կերպ չեն հակադրվում տարածաշրջանի շահերին. «Մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը, և խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանձնառությունը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների հանգամանքը։

Ըստ Փաշինյանի՝ Գրանադայում հոկտեմբերի 5-ին խաղաղության գործընթացում բեկում մտցնելու հնարավորություն կար, սակայն Ալիևը հրաժարվեց գալ այդ համաժողովին. «Արդբեջանի նախագահը չի հիշատակում ՀՀ-ի` 29.800 կմ2 ճանաչումը։ Սա որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն և հիմք է առաջացնում, որ նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար»։