«ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100.000 հայ 1 շաբաթում լքեցին ԼՂ-ի իրենց տները». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ևս 20.000-ը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չունեին:
«Չեմ ընդունում որոշ միջազգային պաշտոնյաների զարմացած դեմքերը ԼՂ-ի` սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ԼՂ հայաթափման վտանգի մասին ինքն ահազանգել է դեռ 2022թ․ դեկտեմբերից, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի անցակետը։